Առանց պատանդների ազատ արձակման հրադադար չի լինի․ պարզապես դա տեղի չի ունենա․ Նեթանյահու
Իսրայելը չի հանդիսանում այն կողմը, որը խոչընդոտում է Գազայի հատվածում կրակի դադարեցման գործարքի կնքմանը։
Սակայն առանց պատանդների ազատ արձակման հրադադար չի լինի, կիրակի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես հասկացրել եմ միջազգային հանրությանը, որ առանց առևանգվածների վերադարձի հրադադար չի լինի, պարզապես դա տեղի չի ունենա:
Սա Իսրայելի կառավարության քաղաքականությունն է, և ես ողջունում եմ այն փաստը, որ Բայդենի վարչակազմը վերջերս հասկացրեց, որ դեռևս հավատարիմ է նույն դիրքորոշմանը», - ասել է Նեթանյահուն։