Ադրբեջանի ԶՈՒ-ն Խոզնավարի, Արավուսի, Սոթքի հատվածում կրակ է բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Միևնույն ժամանակ ՊՆ-ն հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է իրականությանը չհամապատասխանող հերթական հաղորդագրությունը. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-22:05-ը, կրակ չեն բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: