«Բրյուսել չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու համար»․ Միրզոյան
Ապրիլի 5-ի միջոցառման ընթացքում քննարկումների սեղանին ռազմական բաղադրիչ չի եղել, Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Քննարկվել են տնտեսական հարցեր, որոնց արդյունավետությունը հանգեցնելու է նաև անվտանգային բաղադրիչների կայունության։ ՀՀ դիմակայունության ավելացումը, ի վերջո, նաև անվտանգային դիմակայություն է դառնում»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ապրիլի 5-ին քննարկվել է և արդյունքում եղել է այն հայտարարությունը, որը Հայաստանը պատրաստվում է ունենալ:
«Այսինքն՝ չի եղել այլ բաղադրիչ, որը քննարկել ենք, չի ստացվել: Մենք չէինք գնացել ՆԱՏՕ-ի զորք Հայաստան բերելու, որը հիմա չստացվեց»,- նշել է Միրզոյանը և հավելել, որ եռակողմ հանդիպումը չափազանց կարևոր հանգրվան էր ԵՄ-ի և ԱՄՆի-ի հետ հարաբերությունների խորացման համատեքստում: