Շվեդիան պետք է ավելի շատ ներդրումներ կատարի իր ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներում․ Ստոլտենբերգ
Շվեդիան պետք է ավելի շատ ներդրումներ կատարի իր ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներում, ինչպիսիք են ճանապարհային և երկաթուղային ցանցերը, որպեսզի համապատասխանի ՆԱՏՕ-ի պահանջներին՝ արևմուտք-արևելք ուղղություններում տրանսպորտային հնարավորությունների ապահովման համար:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին «Sveriges Radio»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ավելի շատ ներդրումներ են անհրաժեշտ ենթակառուցվածքներում՝ և՛ ռազմական, և՛ քաղաքացիական, բեռների փոխադրման համար: Դա վերաբերում է ողջ Սկանդինավիային, քանի որ ներկայիս իրավիճակում այն կարելի է դիտարկել որպես մեկ գործառնական միավոր», - նշել է նա:
ՆԱՏՕ-ի ղեկավարը կարևորել է նաև Շվեդիայի առողջապահական համակարգի զարգացման անհրաժեշտությունը։
«Շվեդիան լավ զարգացած առողջապահական համակարգ ունեցող երկիր է, որը կարող է մեծացնել իր հնարավորությունները և բարելավել ճնաժամային իրավիճակում փոխազդելու իր կարողությունը», - շեշտել է նա:
Ըստ Ստոլտենբերգի՝ մեծ նշանակություն ունեն նաև համակարգումը, տեղեկատվությունը և ընդհանուր պատրաստվածությունը ճգնաժամին։