Ուկրաինայի վարչապետն առաջարկել է փակել ԵՄ երկինքը Ռուսաստանի և Բելառուսի զբոսաշրջիկների համար
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն առաջարկել է փակել Եվրամիության երկինքը Ռուսաստանից և Բելառուսից ժամանած զբոսաշրջիկների համար։
Ուկրաինայի վարչապետն այս մասին հայտարարել է «Ռադա» հեռուստաալիքի եթերում։
Դենիս Շմիգալն առաջարկել է արգելք սահմանել դեպի Ռուսաստան և Բելառուս ավիացիոն տարանցման համար և այդպիսով զրկել ռուս գործարարներին և զբոսաշրջիկներին Եվրոպական միության երկինքը իրենց հարմարավետության համար օգտագործելու հնարավորությունից։
Նրա կարծիքով ՝ նման քայլը խնդիրներ կստեղծի Մոսկվայի համար լոգիստիկայում ՝ թանկացնելով այն, ինչպես նաև անհանգստություն կպատճառի ռուսներին։
«Մենք պնդելու ենք նման պատժամիջոցների սահմանելու համար։ Համոզված եմ, որ Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի մեր գործընկերները կաջակցեն մեր առաջարկին։ Այդ առումով կաշխատենք Եվրահանձնաժողովի հետ», - հայտարարել է Շմիգալը։