Ղազախստանի տասը շրջաններում ջրհեղեղների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Ղազախստանի տասը շրջաններում հսկայական ջրհեղեղների պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ Ղազախստանում ջրհեղեղներն ամենամեծն են վերջին 80 տարվա ընթացքում։
Նախագահ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է բացել պետական նյութական պահուստը և օգնել մարդկանց Ղազախստանում ջրհեղեղների պատճառով։