Երուսաղեմում ոստիկանությունը Ալ-Աքսա մզկիթում ձերբակալել է 16 մարդու
Երուսաղեմի շրջանային ոստիկանությունը ձերբակալել է 16 մարդու՝ Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Աքսա մզկիթում առավոտյան աղոթքի ժամանակ ահաբեկչություն հրահրելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Երուսաղեմի շրջանի ոստիկանությունը գիշերը Երուսաղեմի Տաճարի լեռան մոտ գտնվող Հին քաղաքում ձերբակալել է 16 կասկածյալի՝ ահաբեկչություն հրահրելու և ահաբեկչությանն աջակցելու կասկածանքով», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բորբոքված հավատացյալները բղավել են կարգախոսներ ու հրավառություն սկսել։ Ձերբակալվածների մեծ մասը երիտասարդներ են եղել Արևելյան Երուսաղեմից և Հյուսիսային Իսրայելից, իսկ մեկը՝ Հորդանան գետի արևմտյան ափի Նաբլուս քաղաքից։
Ոստիկանությունը հավելել է, որ հազարավոր հավատացյալներ մասնակցել են մահմեդականների սուրբ Ռամադան ամսվա ավարտին նվիրված Լեյլաթ ալ-Կադր աղոթքին։