Հայաստանի իշխանությունները փորձում են վերաձևակերպել հայ ժողովրդի գիտակցությունը. Զատուլին
Հայաստանի իշխանությունները փորձում են վերափոխել ոչ միայն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կամ չեղարկել «Միր» քարտերը երկրի տարածքում, նրանք ցանկանում են վերաձևակերպել հայ ժողովրդի գիտակցությունը, և դա նրանց մոտ վատ չի ստացվում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Այսօր արդեն պարզ է, եթե լսենք Փաշինյանին և նրա թիմակիցներին, որ Ռուսաստանն այլևս դաշնակից չէ։ Նրանք հեռանում են Ռուսաստանի հետ միությունից, ոչ մի դաշինք ՌԴ-ի հետ չկա, պետք էլ չէ ։ Նրանք փորձում են վերաձևակերպել ոչ միայն ՀՀ արտաքին քաղաքականությունը կամ չեղարկել «Միր» քարտերը երկրի տարածքում, նաև ցանկանում են վերաձևակերպել հայ ժողովրդի գիտակցությունը, և պետք է ասել, որ նրանց մոտ ստացվում է», — ընդգծել է Զատուլինը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունը, որը հանձնել է Լեռնային Ղարաբաղը, հայտարարում է, որ տեղի ունեցածի մեղավորը բացառապես Ռուսաստանն է։
«Զարմանալի է, բայց փաստ է: Միակ բանը, որ կարելի է հակադրել պաշտոնական գծին, դա ժողովուրդն է և ժողովրդական դիմադրությունը։ Եթե Հայաստանում հայերի մոտ կասկած է առաջացել, որ Ռուսաստանի հետ այդ բարեկամությունը, ռուս ժողովրդի հետ հարաբերություններն իրենց համար նշանակալից են, ապա, իհարկե, դա կանգնեցնել հնարավոր չէ։ Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի իշխանությունը, համաձայնելով իր ժողովրդի հետ, պաշտպանություն է ակնկալում ոչ թե Ռուսաստանից, այլ Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, ընդ որում, մտադիր չէ ոչինչ ձեռնարկել իր փրկության համար։
Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ Հայաստանի իշխանությունն ինքն է դարձել պատերազմում ձախողման, պարտության նախաձեռնողը։ Ղարաբաղում իրենց հայրենակիցներին պաշտպանելու համար ոչ մի իրական աշխատանք նրանք չեն ձեռնարկել։ Անհնար է պաշտպանել Լեռնային Ղարաբաղը դրսից, եթե Հայաստանն ինքը՝ ի դեմս իր իշխանության, հրաժարվում է դրանից», — հավելել է նա։