Իսրայելում երկու սպա պաշտոնանկ է արվել Գազայում մարդասիրական կազմակերպության յոթ աշխատակցի մահվան պատճառով
Իսրայելում զինվորականները պաշտոնանկ են արել երկու սպայի՝ Գազայում ավիահարվածի ժամանակ մարդասիրական կազմակերպության յոթ աշխատակցի մահվան դեպքի պատճառով:
Հետաքննությունը լուրջ սխալներ և ընթացակարգային խախտումներ է հայտնաբերել: Պարզվել է, որ իսրայելական ուժերը կարծել են, թե հարձակվում են ՀԱՄԱՍ-ի զինյալների վրա, սակայն անօդաչու սարքերով հարվածել են World Central Kitchen խմբի երեք մեքենայի: Պաշտոնական հատարարության մեջ նշվում է, որ ընթացակարգերը չեն պահպանվել:
ՑԱՀԱԼ-ի խոսնակ Դանիել Հագարին նշել է, որ այդ միջադեպից Իսրայելը դասեր է քաղել և կանի հնարավորը նման ձախողումներից խուսափելու համար: