Ռաֆայել ԻԱ․ Հոգևոր Տերը այցելել է Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Ծայրագույն Պատրիարք և ամենայն Հայոց կաթողիկե հայրապետն այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին։ Այդ մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաղորդագրությունից։
«Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքի մէջ ընդունեց Ռաֆայէլ ԻԱ. Հոգևոր Տիրոջը։ Հանդիպմանը ներկա էին նաև հոգևոր հայրեր։ Շուրջ մեկ ժամ տևած հանդիպումը առիթ հանդիսացավ Քրիստոսի հրաշափառ Հարության տօնի կապակցությամբ բարեմաղթանքների փոխանակման, ինչպէս նաև Լիբանանին, Հայաստանին և ընդհանրապես հայ ժողովրդին հուզող խնդիրներին անդրադառնալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։