ԱՄՆ-ն ու Իսրայելը զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի են բերել՝ Իրանի հնարավոր հարձակման ֆոնին. The New Times
ԱՄՆ-ն ու Իսրայելը իրենց զինված ուժերը բարձր պատրաստվածության վիճակի են բերել Իրանի կողմից հնարավոր հարձակման մասին հաղորդագրությունների ֆոնին: Այդ մասին գրել է The New Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նշվում է, որ իրանցի երկու պաշտոնատար անձի խոսքով՝ մարտական բարձր պատրաստականության վիճակի են բերվել նաև Իրանի զինված ուժերը:
Ավելի վաղ CBS News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրանը նախատեսում է առաջիկա օրերին զանգվածային հարձակում իրականացնել Իսրայելի վրա՝ ի պատասխան Սիրիայում Իսլամական Հանրապետության հյուպատոսության ռմբակոծությանը: