Լեհաստանը երկինք է բարձրացրել ռազմական ինքնաթիռներ
Լեհաստանի և դաշնակից երկրների ավիացիան Ուկրաինայում Ռուսաստանի ինտենսիվ գործողությունների պատճառով բարձչացել է հանրապետության երկինք։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
«Լեհական և դաշնակից ինքնաթիռները գործում են Լեհաստանի օդային տարածքում, ինչը կապված է աղմուկի մակարդակի բարձրացման հետ, հատկապես երկրի հարավ-արևելյան հատվածում: Գիշերվա ընթացքում նկատվել է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ ակտիվություն՝ կապված թիրախների վրա հրթիռային հարձակումների հետ, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ գործարկվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ապահովելու Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունը։ Իրավիճակը վերահսկվում է։