Արևմուտքի տվածը կազմում է Ռուսաստանից եկածի 1 տոկոսը. Հրանտ Բագրատյան
Արևմուտքի տվածը կազմում է Ռուսատանից եկածի 1 տոկոսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անրադառնալով ՀՀ-ին տրվող ֆինանսական աջակցությանը:
«Երեկ մեծ ուրախությամբ իմացա, որ Բրյուսելում Փաշինյանը հաջողություն է ունեցել։ Միայն 2024-ին մենք ԵՄ-ից կստանանք 67.5 մլն եվրո (270-ը բաժանած 4-ի), ԱՄՆ-ից ևս 65 մլն դոլար և 7 մլն դոլար արցախահայությանը։Արևմուտքի տվածը կազմում է Ռուսատանից եկածի 1 տոկոս։ Լավ է, կարող սա էլ չլիներ։ Շնորհակալություն։ Բայց ռուսներին ինչի՞ եք կպնում։ 2024-ին Ռուսաստանից դրամական ներհոսքը կկազմի 14 մլրդ դոլար (5 մլրդ դոլարի տրանսֆերտ, 8մլրդ դոլարի արտահանում և 1 մլրդ դոլարի վառելիքի սուբսիդիա)։ Արևմուտքի տվածը կազմում է Ռուսատանից եկածի ... 1 տոկոսը»։