ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է Նյու Յորքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի պատճառով
ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքում անցկացվող Անվտանգության խորհրդի նիստն ընդհատվել է Նյու Յորքից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, ապա շարունակվել:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Ջերսի նահանգում:
Գործակալության տվյալով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Լեբանոն շրջանից 5,5 կմ հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվել է 1 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Նյու Յորքում: