Թուրքիան դուրս է գալիս սպառազինության սահմանափակման մասին պայմանագրից
Ռեջեփ Էրդողանը ապրիլի 8-ից Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրից Թուրքիայի դուրս գալու մասին հրամանագիր է ստորագրել:
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ որոշվել է 2024 թվականի ապրիլի 8-ից կասեցնել Թուրքիայի և ԵՍԶՈՒՊ-ի մասնակից մյուս պետությունների միջև պայմանագրի իրականացումը։
ԵՍԶՈՒ-ն ստորագրվել է 1990 թ.նոյեմբերի 19-ին՝ Փարիզում, Թուրքիայի կառավարությունն այն վավերացրել է 1992 թ. հուլիսի 1-ին: Պայմանագիրը սահմանափակում է 30 պետության զինված ուժերի սովորական սպառազինության և տեխնիկայի հինգ հիմնական կատեգորիաների (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, 100 մմ և ավելի տրամաչափի հրետանային համակարգեր, մարտական ինքնաթիռներ և հարվածային ուղղաթիռներ) քանակը: Այն նախատեսում է տեղեկության փոխանակում և ստուգում: