ԵԽ գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ապրիլի 8-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ X-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Բարձր մակարդակի այլ միջոցառումների հետ մեկտեղ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»,- գրել է Բադալյանը։