Հակակոռուպցիոն կոմիտեն ՊԵԿ-ում է. գլխավոր օպերլիազորներին ձերբակալել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հահակոռուպիցոն կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Խորենացի փողոցում գործող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ՊԵկ-ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության գլխավոր օպերլիազորները կոռուպցիոն մի քանի դեպքերի մեջ են ներգրավված:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նշված արարքը կատարելու կասկածանքով ձերբակալել ու Հակակռուպցիոն կոմիտե են տեղափոխել Կամսար Ավետիսյանին, Վոլոդյա Ավագյանին:
Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նրանց աշխատավայրում են ու կատարում են խուզարկություններ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստերը հիմնավորված են, հակառակ դեպքում նրանց չէին ձերբակալի ու խուզարկություններ չէին կատարի: