Հանցագործները 5000 դոլարի դիմաց ետ վերադարձրեցին Փերիս Հիլթոնի շանը
Փերիս Հիլթոնը փոքրիկ շների մեծ սիրահար է։ Նրա Չիխուախուա ցեղատեսակի շունը ձեռք է բերել հանրային ճանաչում` բազմիցս Փերիսի հետ հայտնվելով տարատեսակ միջոցառումներին։
Ամռանը հանցագործները, ներխուժելով Փերիս Հիլթոնի բնակարան, գողացել են նրա շանը` Թինկերբելլին։ Շանը ետ վերադարձնելու համար Փերիսը խոստացել էր 5000 ամերիկյան դոլար պարգևատրում։ Առևանգումից վեց օր անց նրանք ետ վերադարձրեցին շանը։