Մուրմանսկի նահանգապետը հարձակման է ենթարկվել քաղաքացիների հետ հանդիպումից հետո
Մուրմանսկի մարզի նահանգապետ Անդրեյ Չիբիսը դանակահարվել է Ապատիտի քաղաքում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Տարածաշրջանի ղեկավարը հոսպիտալացվել է, հարձակվողին ձերբակալել են։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայությունում։
«Կատարվել է զինված հարձակում, որի հետևանքով նա դանակի վերք է ստացել որովայնին: Հարձակվողը ձերբակալվել է։ (Միջադեպը տեղի է ունեցել) Ապատիտի քաղաքում, մշակույթի տնից դուրս գալիս, որտեղ կայացել էր նահանգապետի հանդիպումը բնակիչների հետ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ տարածաշրջանի կառավարության մամուլի ծառայության տվյալների՝ տեղում աշխատում են իրավապահ մարմինները։
Նահանգապետի մամուլի ծառայության ներկայացուցիչ Լիլիա Սեչկինան «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ հարձակումից հետո նահանգապետի կյանքին վտանգ չի սպառնում։ Հարձակվողը հարցաքննվում է։