Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել շուրջ 174 հազար բնակչություն ունեցող Պատխանկոտ քաղաքից 147 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Օջախը գտնվել է 21 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: