Պօղոսեանը վերանշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի, Հակոբյանը և Առաքելյանը՝ ՊՊԾ պետի տեղակալի պաշտոններում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 4-ի որոշմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում:
ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքը տեղեկացնում է, որ վարչապետ Փաշինյանը նաև որոշումներ է ստորագրել Պետական պահպանության ծառայության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարներ Արմեն Հակոբյանին և Գրիգորի Առաքելյանին ՀՀ ՊՊԾ պետի տեղակալի պաշտոններում վերանշանակելու մասին: