ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Պաղեստինի ինքնավարության՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու փորձերը
Միացյալ Նահանգների պետքարտողարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը խոսել է Պաղեստինի ինքնավարության՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու նոր փորձերի մասին՝ հայտնում է Европейская правда-ն։
ԱՄՆ արտաքին գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները դե՞մ է Պաղեստինի ինքնավարության՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամ դառնալու փորձերին. Պաղեստինի իշխանությունները ցանկանում են քվեարկություն անցկացնել ապրիլին։
«Մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ աջակցում ենք անկախ պաղեստինյան պետության ստեղծմանը՝ միաժամանակ փորձելով ապահովել Իսրայելի անվտանգությունը: Դա պետք է արվի կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով (այն, ինչ մենք հիմա անում ենք), այլ ոչ թե ՄԱԿ-ում»,- ասել Է Միլլերը։
Միաժամանակ նա նշել է, որ չի պատրաստվում ենթադրություններ անել, թե ինչ կարող է լինել ապագայում, և չի պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստվո՞ւմ է վետո կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում համապատասխան բանաձևի նկատմամբ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Մերձավոր Արևելք կատարած շրջագայության ժամանակ լրագրողներին ասել է, որ մինչև հուլիս իր կառավարությունը նախատեսում է ճանաչել Պաղեստին պետությունը։
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և արևմտյան այլ երկրներ հրապարակայնորեն պաշտպանում են պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը՝ այն համարելով տասնամյակներ տևած արաբա-իսրայելական հակամարտությունը լուծելու միջոց: