ՆԱՏՕ-ն Ուկրաինայում համատեղ առաքելություն է ստեղծում․ Լեհաստանի ԱԳ նախարար
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ երկրներն Ուկրաինայում համատեղ առաքելություն են ստեղծել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկիի խոսքերը՝ Բրյուսելում ունեցած ելույթից։
«Մենք որոշում ենք կայացրել ՆԱՏՕ-ի առաքելության ստեղծման մասին։ Դա չի նշանակում, որ մենք պատերազմի մեջ ենք մտնում, բայց դա նշանակում է, որ մենք այժմ կկարողանանք օգտագործել ՆԱՏՕ-ի՝ կոորդինացիոն, ուսուցողական, պլանավորող հնարավորությունները Ուկրաինային ավելի համակարգված կերպով աջակցելու համար», - պարզաբանել Է նախարարը։