Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել ականների ճշգրիտ քարտեզներ հանձնել Ադրբեջանին
Կոչ ենք անում Հայաստանին ականների ճշգրիտ քարտեզներ հանձնել Ադրբեջանին: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը:
Հայտարարության մեջ նշված է նաև, որ Թուրքիան կիսում է անվտանգության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունը՝ «Լեռնային Ղարաբաղի տարածքներում տեղադրված մեծ թվով ականների մասին»։