Չավուշօղլուն սպառնացել է Հայաստանին
«Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին կցուցաբերի ցանկացած տեսակի աջակցություն: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։
«Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելն այսօր ոչ մի օգուտ չի խոստանում ո՛չ Հայաստանին, ո՛չ տարածաշրջանին։ Փոխարենը անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության խրախուսումը: Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Արևմուտքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Այս կապակցությամբ արևմտյան երկրները, մասնավորապես, Ֆրանսիան, պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ շուտափույթ խաղաղություն կնքելու համար», — ասել է Չավուշօղլուն։