Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համատեղ պլանի համաձայն՝ ղազախական Ակտաու քաղաքում անցկացվել է Бірлік-2024 օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային պատրաստության պլանավորման խորհրդակցություն:
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։