Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը նոր հասցե կունենա
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը մոտ ապագայում կունենա նոր հասցե։
Այս մասին հայտնում են երևանի քաղաքապետարանից, նշելով, որ մարզադպրոցը տեղակայված է լինելու «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում։ Այն զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք։
Կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, նոր ենթակառուցվածքներ, մարզումների համար նախատեսված բարձրորակ գույք և միջոցներ, 532 անձի համար նախատեսված դահլիճ։ Նոր և հարմարավետ պայմանները հնարավորություն կտան Հայաստանում ընդունել միջազգային մրցաշարերը։
Քաղաքային իշխանությունները վստահ են՝ նոր պայմանները կնպաստեն սպորտային մարմնամարզության զարգացմանը և նոր հաջողությունների գրանցմանը։