Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի 64-ամյա բնակիչը գողացել էր քաղաքացու պայուսակը
Ապրիլի 3-ի ժամը 10.10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել 43-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Մովսես Խորենացու փողոցում գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել են նոթբուքն ու բջջային հեռախոսը:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ կողոպուտը կատարել է Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի 64-ամյա բնակիչը:
Նա ձերբակալվել և տարվել է Էրեբունու բաժին: Գողոնը հայտնաբերվել է:
64-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: