Մոսկվայում ուժեղ քամու հետևանքով 2 մարդ է մահացել
Մոսկվայում անբարենպաստ եղանակի զոհ է դարձել 2, վիրավորվել է 15 մարդ: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Այսօր Մոսկվային պատուհասել է վատ եղանակը. ուժեղ քամին։ Ցավոք, կան զոհեր․ տուժել է 17 մարդ, նրանցից երկուսը մահացել են», - գրել է Սոբյանինն իր Telegram ալիքում։
Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հայտնել, որ բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։