Ինչ է նշանակում «սահմանազատում` Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա». վարչապետի պարզաբանումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատմանը:
«Ինչ է նշանակում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնել սահմանազատում, դա նշանակում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծել, այլ նշանակում է Խորհրդային Միության ամենավերջին դե յուրե նշանակություն ունեցող սահմանները վերարտահայտել գետնի վրա»,- ասել է վարչապետը: