Պեսկովը հերքել է Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի մասին Զելենսկու խոսքերը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Ռուսաստանում մոտալուտ մոբիլիզացիայի մասին։ «Դա ճիշտ չէ»,- ասել է Պեսկովը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները, չորեքշաբթի Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է մինչև հունիսի 1-ը մոբիլիզացնել լրացուցիչ 300 հազար զինծառայող։