Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարարի հետ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ֆրանսիական գերատեսչության հաղորդագրությունը:
«Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն ապրիլի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: