Գազայում հայտնել են ռազմական գործողությունների ընթացքում գրեթե 33 000 պաղեստինցիների մահվան մասին
Շուրջ 33 000 պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածում իսրայելական ուժերի ռազմական գործողության մեկնարկից ի վեր, ավելի քան 75 500 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հրապարակել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
«2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 32 975-ի, վիրավորվել է առնվազն 75 577 մարդ», - գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Գազայի առողջապահության նախարարությունում հավելել են, որ «վերջին 24 ժամվա ընթացքում անկլավում զոհվել է 59 մարդ, 83-ը՝ վիրավորվել»։
Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով գրեթե 1200 իսրայելցի է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Այդ ժամանակից ի վեր Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հատվածում՝ ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու նպատակով։