Թայվանում երկրաշարժի զոհերի և տուժածների թիվն աճում է
Թայվանում տեղի ունեցած 7,4 մագնիտուդով երկրաշարժը, ըստ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայության տվյալների, ամենաուժեղն է եղել կղզում վերջին 25 տարվա ընթացքում: Կա առնվազն 9 զոհ, 50 մարդ անհետ կորել է ազգային պարկ տանող ճանապարհին, 821 հոգի վիրավոր՝ հայտնում են իշխանությունները:
Փրկարարները հայտնել են, որ դանդաղ տարհանում են Հուալիեն քաղաքի մոտ գտնվող թունելներում արգելափակված անձանց, այդ թվում՝ երկու գերմանացու:
«Մենք կորցրել ենք կապը չորս միկրոավտոբուսով 50 ճանապարհորդի հետ, որոնք ուղևորվել էին ազգային պարկի՝ Տարոկո կիրճում գտնվող հյուրանոց»,- հավելել են փրկարարները: