Ապրիլի 5-ից մեքենայի «պլյոնկայի» համար կնախատեսվի 29,000 դրամ տուգանք և կհանվի 2 միավոր
Լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար ապրիլի 5-ից սկսած նախատեսվելու է կրկնակիություն։
Այս մասին ապրիլի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանը։
«Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավոր: Մեր հորդորն է վարորդներին, որոնք դեռևս չեն մաքրել իրենց ավտոմեքենաների ապակիները կամ չեն բերել լուսաթափանցելիության թույլատրելի չափի սահմաններին, մինչև ապրիլի 5-ը այդ գործողությունը կատարեն, որպեսզի հետագայում չունենանք խնդիրներ»,- շեշտեց Արման Չիլինգարյանը։