Տաթևիկ Սարգսյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ապրիլի 1-ի N 290-Ա որոշմամբ Տաթևիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տաթևիկ Սարգսյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասվում է հրամանագրում:
Տաթևիկ Սարգսյանը ծնվել է 1985թ.-ին Արագածոտնի մարզ, գ․Արագածավանում: Նա 2022-2024թթ. զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչություն, գյուղատնտեսական կենդանիների բուծման բաժնի պետի պաշտոնը, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, «Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի և կերակրման հետազոտական կենտրոնի» գիտաշխատող է, 2023թ․-ից՝ «ՀՀ Տոհմային ոչխարաբույծների և այծաբույծների ասոցիացիա», կառավարման խորհրդի անդամ: