ՔՊ վարչության նիստ է տեղի ունեցել. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Ապրիլի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՔՊ գրասենյակից հայտնում են, որ վարչության որոշմամբ` կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդներում սահմանվել է կանանց քվոտա՝ առնվազն 25%-ի չափով։
Քննարկվել են համայնքների ավագանիներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցեր։
Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վարչությանը զեկուցել է ԱՄՆ-ում և Հնդկաստանում որպես կուսակցության արտաքին կապերի պատասխանատու ունեցած աշխատանքային հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։