Երևան, 22.Նոյեմբեր.2024, 00:00 |
Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալ... Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի ... Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ... ՀՀ-ն պատրաստակամ է աջակցելու Իսպանիային ջրհեղ... ՌԴ-ն վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտին... Բորելը Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշում... Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել... Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին ... Արամ Ասատրյանի թոռը ամուսնանում է Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակ... Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ... Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբ... Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը ... Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյա... Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխ... Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած ... Հրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորակ... ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաք... Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է... Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազե... Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների ... Փաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քն... Շանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականն... Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամար... Տիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի զինվորականների Ա... Արտածին դրական գործոնները թուլանում են, կառավ... Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելո... ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխ... Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպան... Հռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությա... Կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությ... Իրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի... Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակ... Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-... ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար դոլար արժե... Ավստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան ... Օդի ջերմաստիճանը կնվազի Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազ... Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևա... «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստե... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Բիթքոինի արժեքը հասել է ռեկորդային 97 000 դոլ... Նազելի Բաղդասարյանի հետ մտերիմ ենք, բայց առաջ... Տիգրան Մինասյանը կպայքարի ոսկե մեդալի համար Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլ... Նադալի հորեղբայրը դժգոհ էմնացել թենիսիստի կար... Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հ... ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. փրկարարները հայտնաբերել... Արցախյան պատերազմում զոհված զինվորի շենքի նկո... Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ... Ի՞նչ հարցեր են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Վիե... Փաշինյանը շնորհակալություն հայտնեց պաշտոնաթող... Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վան... Անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանա... Բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջին... Գազայում իսրայելական հարվածներից առնվազն 88 մ... Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակում... Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբ... Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ ... Երևանի տներից մեկից գողացել են 3 մլն դրամ, 20... Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե ... Կառավարության նիստ․ Ուղիղ Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին եւ ... Պապոյանն այցելել է «Եղվարդի նեկտար» ընկերությ... Շնորհակալություն հայտնեցի Վահե Ղազարյանին և հ... Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության ն... Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործողում է Լոնդոն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հանրային ներդրումների կառավարման գործընթացը կ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 21-ի համար Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավ... Հեծանվով աշխատանքի գնալն էլ է նորաձև. Փաշինյա... Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիս... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է ... Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վ... Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեց... ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարութ... Պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու. հ... Երեւանի ավագանու անդամից՝ պատգամավոր․ բնակարա... Պրեմիեր լիգայի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել... Ովքե՞ր են ելույթ ունեցել Երևանի 2806-ամյակին ... Ռեալի կանանց թիմը BMW-ի կողմից ավտոմեքենաներ ...

Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվի Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանից պահպանված գլուխն ու ձեռքը

2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» մեծածավալ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների մեկնարկի և դրա շրջանակում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի՝ Բրիտանական թանգարանից փոխառության պայմանագրի կնքման վերաբերյալ։

Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Ասուլիսի ընթացքում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի փոխառության պայմանագիրը, որն արդեն հաստատված է Բրիտանական թանգարանի կողմից, հանդիսավորությամբ վավերացվել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի կողմից: Բրիտանական թանգարանի հետ կնքված փոխառության պայմանագրով մեկնարկելու է Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող ու ցուցադրվող բրոնզե գլխի և ձեռքի Հայաստան տեղափոխումը և 6 ամսով ժամանակավոր ցուցադրությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է կարևոր նախաձեռնության մեկնարկն ու կարևորել երկու երկրների թանգարանների միջև համագործակցությունը: 

«Կարծում եմ՝ ցուցադրությունը պետք է մեծ հետաքրքրություն առաջացնի հանրության ամենատարբեր շերտերի՝ թե՛ դպրոցականների, թե՛ տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների շրջանում: Մեր թանգարանների միջև այս միջազգային համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձել Անահիտ արձանի՝ Արտաշատ պատմական մայրաքաղաքում գտնված նմուշին (կիսանդրուն), որն արդեն իսկ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում:

«Սա բացառիկ ու հիանալի հնարավորություն կլինի՝ տեսնելու երկու պատմական իրողությունների, պահպանված նմուշների հանդիպումը միևնույն միջավայրում: Սա մեզ համար ևս հեռանկարներ է բացում, քանի որ տեսնում ենք կապերն ու հասկանում ավելի լայն իրողությունները, որոնք մեր պատմության շատ կարևոր մասն են: Այսպիսի համագործակցությունները պետության կողմից միայն խրախուսվելու և շարունակվելու են: Ուրախ եմ, որ մեր թանգարանները շատ ակտիվ և նախաձեռնող են: Աշխարհի մյուս կարևորագույն թանգարանների հետ համագործակցությունը պետության շարունակական քաղաքականությունն է: Աջակցելու ենք այսպիսի ծրագրերի իրականացմանը, քանի որ թանգարանները շատ կարևոր նշանակություն ունեն հանրային կյանքում. դրանք դառնում են միջավայրեր, որտեղ թե՛ կրթական, թե՛ մշակութային կարևոր գործընթացներ են իրականացվում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև անկախությունից ի վեր առաջին անգամ թանգարանների ոլորտը կարգավորող օրենսդրության՝ «Թանգարանների մասին» օրենքի ընդունմանը, որը նպաստելու է թանգարանային գործունեության առավել ընդլայնմանը:

«Կարծում եմ՝ ցուցադրության խորագիրը ևս շատ կարևոր է: Հաճախ ենք խոսում կանանց դերի արժևորման մասին, և այս ցուցադրությունը լինելու է դրա պրակտիկ հնարավորությունը, որի միջոցով նաև անդրադառնալու ենք կանանց հանրային դերակատարման կարևորությանը: Այդ խոսակցությունը կարող է սկսվել պատմական ժամանակներից և շարունակվել մինչև մեր օրեր՝ այդկերպ նաև ոգեշնչելով մեր կանանց ու աղջիկներին՝ նրանց մոտ ձևավորելով համապատասխան վարքականոն: Խորհրդանշական է նաև, որ այս տարի մեր երկրի անկախության օրը կարող ենք նշանավորել այսպիսի կարևորագույն իրադարձությամբ»,- ասել է նախարարը

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է՝ այսօր ազդարարվում է կարևոր և ուշագրավ միջազգային ցուցահանդեսի աշխատանքների մեկնարկը: Տնօրենի դիտարկմամբ՝ այս ցուցադրությունը յուրօրինակ նվեր կարող է լինել հայ կանանց՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, քանի որ ցուցադրությունն անցկացվում է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրի ներքո:

Մանրամասնելով ցուցահանդեսի գաղափարը՝ Դավիթ Պողոսյանը նշել է. «Այս գաղափարն աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցության արդյունքում է ծնվել: 2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V-րդ դդ․) և Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․)։

Շատ հետաքրքիր ցուցադրություն էր. պատմական մայրաքաղաք Արտաշատից գտնված արջակերպ պրիտոններից մեկը համադրվեց պատմական Հայաստանից գտնված և Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանի բրոնզե դեմքի հետ: Հենց այդ ժամանակ էր, որ կազմակերպիչ-համակարգողների հետ փորձեցինք նաև հակառակը կազմակերպել, այսինքն՝ պատմական Հայաստանից գտնված այս արժեքների համատեղ ցուցադրությունը կազմակերպել նաև մեր երկրում՝ համադրելով Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ»: Դավիթ Պողոսյանի նշմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականի մարտը Հայաստանի պատմության թանգարանը հնարավորություն է ունենալու ցուցադրել և պատմականորեն կազմակերպել այս առարկաների հանդիպումը:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր հերթին նշել է․ «Անչափ ուրախ եմ, որ Բրիտանական թանգարանն Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին ժամանակավորապես տրամադրելու է Հայաստանի պատմության թանգարանին։ Բրիտանական թանգարանը հայտնի է իր ծավալուն հավաքածուով և իր գանձերն աշխարհի տարբեր երկրներում ցուցադրելու հանձնառությամբ։ Ամեն տարի տրամադրելով ավելի քան 5000 նմուշ՝ թանգարանը հանդիսանում է մշակութային փոխանակման համաշխարհային կենտրոն՝ սահմաններից անդին խթանելով երկխոսություն և փոխըմբռնում։ Ջերմորեն ողջունում եմ բրիտանական և հայկական թանգարանների միջև աճող համագործակցությունը։ Հայաստանում ակնկալվող ցուցադրությունը մշակութային փոխանակման կարևոր իրադարձություն է»։

Նշենք, որ ցուցահանդեսին կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից մայր աստվածությանը վերաբերող նշանակալի ընտրանի` սկսած հնագույն ժամանակներից մինչև Քրիստոնեություն և մեր օրերը։

Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակում: Հայաստանում, սակայն, այս հեղինակավոր թանգարանից առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ՝ հատկապես նման խորհրդանշական և հայ ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեցող թանգարանային առարկաներ։

Այս թեմայով

Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային... Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվե... Իտալական ակումբը մեկ օրվա ընթացքում հեռացրել ... Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երև... Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա «Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի ռազմաբազա... Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական ... Արդարադատության նորանշանակ նախարարի տեղակալ Տ... Խաղաղությունը մոտ է, քան երբևէ․ Ֆիդան Բնակարաններ, առանձնատուն, մեքենա, 14 մլն եկամ... Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է ... Պապիկյանը հետևել է ըմբշամարտի զինվորականների ... BMW-ն հայտնվել է երկաթգծերի վրա․ ի՞նչ է կատար... Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթ... Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ Պատմության մեծագույն ակումբը. Անչելոտին՝ Ռեալ... Ռեմոնտչիկ տղա էր, աշխատանքի էր գնում․ գնացքի ... Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է. ... ՀՀ-ն պատրաստակամ է աջակցելու Իսպանիային ջրհեղ... ՌԴ-ն վճռական և հայելային պատասխան կտա․ Պուտին... Բորելը Նեթանյահուին կալանավորելու ՄՔԴ որոշում... Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել... Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին ... Արամ Ասատրյանի թոռը ամուսնանում է Միրզոյանը և Անտոն Հոֆրայթերը մտքեր են փոխանակ... Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստ... Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբ... Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետ. Նիկոլ Փաշինյանը ... Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյա... Արման Ավագյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխ... Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած ... Հրայր Ալիխանյանը նվաճել է ըմբշամարտի զինվորակ... ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաք... Պատին ամրացված բանանը Նյու Յորքում վաճառվել է... Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազե... Սամվել Գրիգորյանը՝ ըմբշամարտի զինվորականների ... Փաշինյանն ու Բունդեսթագի ներկայացուցիչները քն... Շանթ Խաչատրյանը նվաճեց Ըմբշամարտի զինվորականն... Ռուսաստանը ձգտում է կանխել միջուկային հակամար... Տիգրան Մինասյանը՝ ըմբշամարտի զինվորականների Ա... Արտածին դրական գործոնները թուլանում են, կառավ... Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ ՊԵԿ-ը ղեկավարելո... ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխ... Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպան... Հռոմի պապի մաղթանքները ստանալու հնարավորությա... Կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությ... Իրակլի Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի... Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակ... Հավաքին մասնակցելու համար առաջարկել են 6,000-... ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար դոլար արժե... Ավստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան ... Օդի ջերմաստիճանը կնվազի Աննա Հակոբյանը Հռոմում ներկա է գտնվել պատերազ... Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևա... «Դիակդ ստեղ կթողեմ, սաղ Մարմարաշենը կլցվի ստե... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Բիթքոինի արժեքը հասել է ռեկորդային 97 000 դոլ... Նազելի Բաղդասարյանի հետ մտերիմ ենք, բայց առաջ... Տիգրան Մինասյանը կպայքարի ոսկե մեդալի համար Երևանի Իսաբեկյան փողոցի որոշ հատվածներ փակ կլ... Նադալի հորեղբայրը դժգոհ էմնացել թենիսիստի կար... Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հ... ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. փրկարարները հայտնաբերել... Արցախյան պատերազմում զոհված զինվորի շենքի նկո... Բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ... Ի՞նչ հարցեր են քննարկել Ալեն Սիմոնյանն ու Վիե... Փաշինյանը շնորհակալություն հայտնեց պաշտոնաթող... Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վան... Անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանա... Բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջին... Գազայում իսրայելական հարվածներից առնվազն 88 մ... Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակում... Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբ... Վարորդական վկայական ստանալու համար օգտատիրոջ ... Երևանի տներից մեկից գողացել են 3 մլն դրամ, 20... Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե ... Կառավարության նիստ․ Ուղիղ Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին եւ ... Պապոյանն այցելել է «Եղվարդի նեկտար» ընկերությ... Շնորհակալություն հայտնեցի Վահե Ղազարյանին և հ... Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության ն... Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործողում է Լոնդոն... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հանրային ներդրումների կառավարման գործընթացը կ... Աստղագուշակ՝ նոյեմբերի 21-ի համար Դավիթ Խուդաթյանը նշանակվել է տարածքային կառավ... Հեծանվով աշխատանքի գնալն էլ է նորաձև. Փաշինյա... Ի՞նչ «հեռահար» նպատակներով է կայացվել այդպիս... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է ... Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վ... Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեց... ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարութ... Պաշտոնանկության երկրորդ ալիքն էլ է լինելու. հ... Երեւանի ավագանու անդամից՝ պատգամավոր․ բնակարա... Պրեմիեր լիգայի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել... Ովքե՞ր են ելույթ ունեցել Երևանի 2806-ամյակին ... Ռեալի կանանց թիմը BMW-ի կողմից ավտոմեքենաներ ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan