ՌԴ հետ հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին:
«ՌԴ հետ հարաբերություններում մենք ոչ մի սխալ բան չենք արել, մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, ասել` դուք այստեղ այսինչ պարտավորությունն ունեիք և այդ պարտավորությունը չեք կատարել, մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս: Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք այդ հարցերին բովանդակային պատասխան. քանի էդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի` հարցը չի լուծվելու»,- նշել է նա:
Տեսանյութն՝ այստեղ։