Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, որը, ենթադրաբար, եղել է բալիստիկ հրթիռ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ արձակված հրթիռը, ամենայն հավանականությամբ, միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է։
Հրթիռն արձակվել է տեղի ժամանակով առավոտյան 6։53-ին, նախքան ծովն ընկնելն այն թռել է շուրջ 600 կմ։
Հաղորդվում է, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։
Հունվարի 14-ին Հյուսիսային Կորեան արձակել էր պինդ վառելիքով միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ հիպերձայնային մարտագլխիկով։ Բացի այդ, մի քանի անգամ արձակվել են թևավոր հրթիռներ: