Գազարը կարող է կախվածություն առաջացնել
Գազարը՝ որպես թմրանյութ, մի փոքր ծիծաղելի է: Սակայն գոյություն ունեն գազարից կախվածություն ունեցողներ: Այս մասին հայտնում է globalfact.ru-ն:
Գազարի նկատմամբ թուլություն ունեցողներն ուտում են գազար և անդադար ըմպում են նրա հյութը, չնայած այն բանի, որ նրանց մաշկը ձեռք է բերում վառ նարնջագույն երանգ:
Մասնագետները հայտնել են, որ իրենց դիմողներից մեկը հեշտությամբ թողել է ծխելը, սակայն չի կարողացել հրաժարվել օրական 0,5 կգ գազարից:
Բանն այն է, որ մարդու օրգանիզմն ի վիճակի չէ հաղթահարել բետա-կարոտին, որը արտադրում է գազարը և հենց նա է, որ կախվածություն է առաջացնում: Բացի այդ գազարը պարունակում է մեծ քանակությամբ Ա վիտամին, որը նպաստում է օստեոպորոզի առաջացմանը: