Ուկրաինան կարող է 34 մլրդ դոլար ստանալ ԱՄՆ-ից
Վեց ամիս պայքարից հետո ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ծրագրային խոսնակ Մայք Ջոնսոնը վերջապես զիջեց և պատրաստ է քվեարկության դնել օրինագիծը, որը ներառում է նաև Ուկրաինային օգնություն․ գրում Է Forbes-ը:
Պարբերականը նշում է, որ խոսքը Ուկրաինային 60 մլրդ դոլար հատկացնելու մասին է, որից 34 մլրդ դոլարը՝ զենքի համար։ Մնացածը նախատեսում են ծախսել ուկրաինացի զինվորականների ուսուցման, ինչպես նաև հումանիտար և այլ ոչ ռազմական օգնության վրա։