Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել Թուրքիայի կառավարությունում. թուրքական ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) պարտությունից հետո կարող է փոխել մի քանի նախարարների, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիայի նախագահը ընդունել է իր կուսակցության պարտությունը և խոստացել է լուրջ հետևություններ անել:
Տեղեկության համաձայն՝ մարտի 2-ին ԱԶԿ գործադիր մարմնի նիստում կքննարկվեն մարտի 31-ի քվեարկության արդյունքները։
Էրդողանի կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ պարտություն է կրել ընտրություններում։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» ստացել է ձայների 37,76%-ը, իսկ ԱԶԿ-ն՝ 35,48%-ը։