Փաշինյանին ներկայացվել է ԱԽ գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Անվտանգության խորհրդի գրասենյակ՝ կառույցի 2023 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետին զեկուցվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից 2023-ին կատարված աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ընթացիկ և առաջիկա միջոցառումները: