Ռոնալդուն ճանաչվել է Սաուդյան Արաբիայի առաջնության` ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Սաուդյան Արաբիայի առաջնության մարտ ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել «Ալ-Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Pro League-ի մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում:
Սաուդյան Արաբիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Ալ-Ռաեդի» հետ խաղում (1:3) պորտուգալացի ֆուտբոլիստն արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել: «Ալ-Ահլիի» հետ 24-րդ տուրի խաղում (0:1) Ռոնալդուն 11-մետրանոց հարվածով խփել է հաղթական գոլը։ 25-րդ տուրի «Ալ-Տայի» հետ խաղում (5:1) անվանի հարձակվողը դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է 33 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո, փոխանցում է ArmSport-ը։