DJ Smash-ն իր համար պատվիրված սննդի մեջ սարդ է եղել
Անդրեյ Շիրմանը, ով շոու-բիզնեսում ավելի հայտնի է որպես DJ Smash, իր թվիթերի բլոգում լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, որ ափսեում եղել է կենդանի սարդ:
Պարզվել է, որ սնունդը բերվել է ռեստորանից: Շիրմանը նշել է, որ մեկնել է Ալմաթայից Մոսկվա, շատ քաղցած է եղել և ընթրիք է պատվիրել իր համար: Տեսել է սարդին, սակայն այնքան քաղցած է եղել, որ ցանկացել է ուտել. հետո հիշել է, որ սարդը փողի խորհրդանիշ է ու չի կերել:
Երաժշտի գոռոցը լսելով՝ նրան մոտեցել է ուղեկցորդուհին՝ փորձելով հանգստացնել: Ավիաընկերության ավագ աշխատողը՝ Սերգեյ Մորյակովը, չի մեկնաբանել այս միջադեպը: Իսկ ռեստորանից ասել են, որ աղցանի մեջ սարդ միանշանակ չեր կարող լինել: