Իսրայելի հրթիռային հարվածից վնասվել է Դամասկոսում Իրանի դեսպանատունը. «ՌԻԱ Նովոստի»
Իսրայելի հրթիռային հարվածը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում խոցել է Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը, վնասվել է նաև դիվանագիտական ներկայացուցչության շենքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Ավելի վաղ սիրիական պետական հեռուստատեսությունը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը Դամասկոսի մերձակայքում, լսվել են պայթյուններ։
Սիրիական «Al Ikhbariya» հեռուստաալիքը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմուտքում Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին: