Սիրիական լրատվամիջոցները հայտնում են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից իսրայելական հարձակումը հետ մղելու մասին
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղում իսրայելական հարձակումը մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է սիրիական SANA գործակալությունը։
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ Սիրիայի մայրաքաղաքի ծայրամասերում պայթյուններ են որոտացել։
Ինչպես տեղեկացրել է Sham FM ռադիոկայանը, կրակի է ենթարկվել Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող շենքը Մեզզե պողոտայի տարածքում։
Երկրի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։