Ամերիաբանկը Doing Digital միջազգային ֆորումի ֆինթեք գործընկերն է (տեսանյութ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը, որն այս տարի կիրականացվի ապրիլի 3-ին, Հայաստան կբերի թվային փոխակերպման վերջին մոտեցումները, առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկը Doing Digital Forum-ի կողքին է՝ հանդես գալով որպես ֆինթեք գործընկեր։
Դեռ տարիներ առաջ է Ամերիաբանկը սկել թվային փոխակերպման իր ճանապարհը՝ ստեղծելով թվային պրոդտուկներ, իսկ արդեն 2023-ին Ամերիաբանկի գործարքների 98%-ը իրականացվել է մասնաճյուղային ցանցից դուրս՝ թվային ուղիների միջոցով։
Doing Digital ֆորումի նպատակն է համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ։ Այս տարի ֆորումում առանձնացվելու են այն հնարավորություններն ու նորարարությունները, որոնք տեխնոլոգիաներն ու թվայնացումը բերում են պետական, ֆինանսական և տնտեսության տարբեր ոլորտներ։
Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը ընդգծում է, որ Հայաստանի տնտեսության թվային փոխակերպումը կյանքի որակի բարելավման գործիք է և կարող է դառնալ սոցիալական փոփոխությունների և տնտեսական աճի շարժիչ ուժ, ուստի ոլորտի լավագույն մասնագետների հետ թվային փոխակերպման օրակարգը Հայաստան բերելով` կնախաշնվի ֆինթեքի ապագան մեր երկրում։
Doing Digital Forum-ն այս տարի կներկայանա նոր դեմքերով և թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին, Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն է, ով կներկայացնի ֆինանսաբանային համկարգում , ֆինթեք ինստիտուտերում ու բզինեսոմ թվային փոխակերպումների ապագայի մասին։
Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանի տեխնոլոգիական ողջ պոտենցիալը պետք է բացել թվային տրանսֆորմացիաների առաջ՝ դիրքավորվելով որպես կարևոր թվային կենտրոն։
Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ: Ֆորումին հնարավոր է մասնակցել միայն ներկա գտնվելով միջոցառմանը, իսկ տոմսերը հասանելի են DDF-ի պաշտոնական կայքում։