Սիրիական հեռուստաալիքը հաղորդել է Իսրայելի կողմից Դամասկոսի շենքերից մեկին հարվածելու մասին
Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմտյան Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին:
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է սիրիական Al Ikhbariya պետական հեռուստաալիքը։
Ավելի վաղ՝ լրատվամիջոցը հայտնել էր, որ սիրիական հակաօդային պաշտպանությունը հետ է մղում հարձակումը Դամասկոսի մերձակայքում, լսվել են պայթյուններ։